Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը
Հասարակություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։
«Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։
Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը»,- հայտնել են հիմնադրամից։
