Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը Զելենսկուն անվանել է «դրամայի թագուհի» (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահը չպետք է հրապարակայնորեն քննադատեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Ղրիմը ռուսական ճանաչելու մասին։ Դա վատթարացրել է Կիևի դիրքերը բանակցային գործընթացում։ Նման կարծիք է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը YouTube-ի judging Freedom ալիքի եթերում։
«Նա պարզապես չպետք է որևէ բան ասեր Լոնդոնի հանդիպումից առաջ։ Դրամայի թագուհին արթնացել էր և սկսել է բոլոր ուղղություններով ճչալ», - կարծում է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը։
Նա ընդգծել է, որ «Զելենսկու նման գործողություններն ի վերջո միայն ԱՄՆ նախագահին տրամադրեցին նրա դեմ, քանի որ Ուկրաինայի առաջնորդը ցույց տվեց, որ նրա հետ նախկինի պես չի կարելի պայմանավորվել»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից