Թրամփը հայտարարել է` մաքսատուրքերի մորատորիումը երկարաձգելու ծրագիր չունի
ԱՄՆ
Միացյալ Նահանգները չի երկարաձգի սակագների մորատորիումը, և շահավետ առևտրային գործարքները կկնքվեն ժամանակին պատրաստակամ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կբանակցենք գործարքների շուրջ, բայց նաև կկնքենք գործարքներ։ Մենք պարզապես կսահմանենք սակագին, և այն կլինի խելամիտ, շատ խելամիտ, և դա կլինի գործարքի ավարտը», - Հռոմ մեկնելու ճանապարհին լրագրողներին ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում։
Թրամփը նաև ասել է, որ Վաշինգտոնը քննարկում է մաքսատուրքերը ևս 90 օրով երկարաձգելու հնարավորությունը, սակայն այդ արդյունքը քիչ հավանական է անվանել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)