7 հայ մարզիկներ կմասնակցեն պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ՝ 5 տղա և 2 աղջիկ: Առաջնությունը տեղի կունենա Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ ապրիլի 30-ից մայիսի 5-ը:
Հայաստանի ներկայացուցիչները և նրանց մրցման օրերը հետևյալն են.
Երիտասարդներ.
67 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Հովհաննիսյան (մրցման օրը՝ մայիսի 1, մեկնարկը՝ 03:30)
81 կգ քաշային կարգ՝ Նարեկ Մկրտչյան (մրցման օրը՝ մայիսի 2, մեկնարկը՝ 03:30)
89 կգ քաշային կարգ՝ Վալերի Մովսիսյան (մրցման օրը՝ մայիսի 3, մեկնարկը՝ 01:00)
55 կգ քաշային կարգ (կանայք)՝ Ալեքսանդրա Գրիգորյան (մրցման օրը՝ մայիսի 1, մեկնարկը՝ 03:30)
81 կգ քաշային կարգ (կանայք)՝ Էմմա Պողոսյան (մրցման օրը՝ մայիսի 4, մեկնարկը՝ 01:00)
Պատանիներ.
96 կգ քաշային կարգ՝ Գրիգոր Ղազարյան (B ենթախումբ, մրցման օրը՝ մայիսի 3, մեկնարկը՝ 22:30)
+102 կգ քաշային կարգ՝ Հարություն Հովհաննիսյան (մրցման օրը՝ մայիսի 4, մեկնարկը՝ 03:30)
Հավաքականների մարզչական շտաբը.
Երիտասարդների հավաքականի մարզիչներ՝ Մելիք Ղուկասյան և Դավիթ Մուրադյան
Պատանեկան հավաքականի մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյան
Կանանց թիմի մարզիչ՝ Տարոն Թոմվասյան
Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին