44-օրյա պատերազմի ընթացքում առավել արդյունավետ մասնակցություն են ունեցել սահմանապահ զորքերի ծառայողները․ Միքայել Համբարձումյան
44-օրյա պատերազմի ընթացքում ԱԱԾ ստորաբաժանումներից առաջնագծում առավել արդյունավետ մասնակցություն են ունեցել սահմանապահ զորքերի ծառայողները: Նրանք մեծ նվիրումով, առանց վարանման, երկչոտության կատարել են պարտքը, մասնակցել մարտական գործողություններին, հանուն Հայրենիքի՝ տվել զոհեր, վիրավորներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
«Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ մաղթում եմ հաջողություններ, ձեռքբերումներ: Ունեմ համոզմունք, որ իրական անվտանգային համակարգում ունենալու եք առանցքային դերակատարություն»,– գրել է նա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել