Վրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ)
ՏեսանյութերԿազբեգիում տղամարդու մարդասպանի հարազատները ծնկաչոք ներողություն են խնդրել սպանված տղամարդու ընտանիքից։ Լուրը հայտնում է Mtavari.tv-ն։
Սպանությունը տեղի է ունեցել Սուրբ Զատկին. 27-ամյա երիտասարդը դանակահարել է 46-ամյա տղամարդուն: Հոգեհանգստի օրը մարդասպանի ազգականներից մոտ 20 տղամարդ եկել է սպանվածի տան մոտ, ծնկի իջել ու գլուխները խոնարհել։ Այնուհետև երկու ընտանիքների ներկայացուցիչները ձեռք են սեղմել և գրկախառնվել։
