Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ապրիլի 28-ին ամբողջ Իրանում հայտարարվել է ազգային սուգ, հայտարարել է կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները և լրատվամիջոցները հայտնել էին 28 զոհի և ավելի քան 1205 վիրավորների մասին։
«Բանդար Աբբասի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ֆոնին... կառավարությունը վաղը հայտարարել է համընդհանուր սգո օր», - Մոհաջերանիի խոսքերն է մեջբերել «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Շաբաթ օրը Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Մոհաջերանին «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել քիմիական նյութեր պարունակող պահեստում, սակայն դեռևս դժվար է գնահատել դրա ճշգրիտ պատճառը։
