«Գազպրոմ Արմենիա»-ն առաջին տեղում է խոշոր հարկ վճարողների ցանկում հունվար-մարտ ամիսների տվյալներով
Հասարակություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2025 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով: Հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 19,900,658 հազ. դրամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 31-րդ տեղում է: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 2 152,914 հազ. դրամ:
Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 188-րդ տեղը՝ 393,602 հազ. դրամ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)