Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Հասարակություն
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով՝ շարունակելով ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր։
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝
626՝ երեք վագոնանի,
1210՝ երկու վագոնանի,
990՝ մեկ վագոնանի։
Ինչպես տեղեկացնում են մետրոպոլիտենից, բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)