107 նամակ ենք ուղարկելու պատգամավորներին` Փաշինյանի իմպիչմենտի հետ կապված․ Էդգար Ղազարյան
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց պետք է սկսվի։ Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այդ պահանջով ԱԺ ընդունարան է հանձնում 107 նամակ՝ հասեցագրված բոլոր պատգամավորներին։ Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը մանրամասնեց, որ բաց են թողել միայն վարչապետի թեկնածուի անունը։
«Սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլորին առանձին ենք դիմել։ Անվստահություն հայտնելու որոշման տեքստը գրված է, բայց բաց է թողնված վարչապետի անունը լրացնելու տեղը, որովհետև թե ով կարող է լինել վարչապետի թեկնածու, կարող է որոշել այն պատգամավորը, որը կհեղինակի այս նախաձեռնությունը»,–լրագրողներին ասաց Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը նշեց՝ ակնալում են, որ առաջիկա 10 օրվա ընթացքում որոշում կկայացվի։
«Պատգամավորի անհատական վարքագծի ինստիտուտն է գործում։ ՔՊ պատգամավորները ոչ թե երդվյալներ են, աղանդ են, ուղեղները լվացած մարդիկ են, այլ՝ յուրաանչյուրն առաջին ահատ պատգամավոր են, այո, իրենք պետք է իրենց կառավարությունից պահանջեն, որ իրենց ծրագիրը կատարեն»,- նշեց նա՝ հավելելով, որ ՔՊ-ն կարող է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել և ընտրել այլ անձի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)