Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ինչու չի կարելի հաճախակի տրորել աչքերը

Այլ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աչքերը տրորելու սովորությունը 3 անգամ բարձրացնում է Կերատոկոնուս հիվանդության ռիսկը։

Կերատոկոնուս բառը ծագել է հունարեն «kéras» բառից, որը նշանակում է եղջերաթաղանթ, և «cōnus», որը նշանակում է կոն։ Այսինքն, կերատոկոնուս բառը թարգմանվում է որպես «կոնաձև» եղջերաթաղանթ։

Կերատոկոնուսը դեգեներատիվ պրոգրեսիվ հիվանդություն է, որը հանգեցնում է եղջերաթաղանթի՝ աչքի գմբեթաձև թափանցիկ առջևի շերտի աստիճանական բարակեցման։ Բարակած եղջերաթաղանթը ներակնային ճնշման ազդեցության տակ առաջ է մղվում՝ ընդունելով կոնի ձև։

Կերատոկոնուսի զարգացումը հանգեցնում է աստիգմատիզմի և կարճատեսության զարգացման։ Չբուժվելու դեպքում, որոշ դեպքերում կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի՝ եղջերաթաղանթի կենտրոնում սպիների առաջացման պատճառով: Սովորաբար, կերատոկոնուսը երկկողմանի է, 14.3% դեպքերում հիվանդությունը կարող է լինել միակողմանի։
Ներկայումս, հիվանդության նոր առաջատար ախտորոշման մեթոդների շնորհիվ, այն ախտորոշվում է շատ ավելի հաճախ և շատ ավելի վաղ շրջանում, քան նախկինում: Կերատոկոնուսի տարածվածությունը տարբեր է՝ կախված աշխարհագրական դիրքից, կիրառվող ախտորոշիչ չափանիշներից և ընտրված հիվանդների խմբից:

Իրականացված հետազոտությունների արդյունքում հաղորդվող տարածվածությունը տատանվում է 0․3-ից 100.000 բնակչի հաշվով Ռուսաստանում մինչև 2300/100.000 Կենտրոնական Հնդկաստանում և 4790/100.000 Սաուդյան Արաբիայում: Կերատոկոնուսի առաջնակի հիվանդացությունը տատանվում է 1.5-ից մինչև 25/100 000։ Ամբողջ աշխարհում հիվանդության միջին տարածվածությունը կազմում է շուրջ 50/100.000։ Կովկասյան բնակչության շրջանում տարածվածությունը , ըստ գնահատականների, կազմում է 1000/100.000:

Կերատոկոնուսի էթիոպաթոգենեզը վերջնականորեն ուսումնասիրված չէ։ Ենթադրվում է, որ այն առաջանում է ժառանգական, հորմոնալ, իմունային, մեթաբոլոիկ և շրջակա միջավայրի գործոնների համադրման արդյունքում: Որպես կանոն, հիվանդության զարգացումը սկսվում է սեռական հասունացման տարիքում, սակայն այն ախտորոշվում է միայն մի քանի տարի անց /սովորաբար, 20-30 տարեկան հասակում/, քանի որ վաղ փուլերում կերատոկոնուսը հեշտությամբ կարելի է շփոթել սովորական կարճատեսության կամ թեթև աստիգմատիզմի հետ: Հիվանդության հետագա զարգացումը կարող է լինել տարբեր. հիվանդների մեծամանսության մոտ տեսողության սկզբնական վատթարացումից հետո նրա սրությունը երկար տարիների ընթացքում /10-20 տարվա ընթացքում/ մնում է կայուն, մինչդեռ պացիենտների 10-27% մոտ տեսողության սրությունը կտրուկ նվազում է։ Որքան ավելի վաղ տարիքում է սկսվում հիվանդությունը, այնքան ավելի արագ է այն զարգանում և ավելի հաճախ է առաջանում վիրահատության անհրաժեշտությյունը։
Կերատոկոնուսի զարգացմանը նպաստող նախատրամադրող գործոնները ներառում են նաև.
• Ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը․ այն, ըստ տարբեր հետազոտությունների արդյուքների, բարձրացնում է հիվանդության զարգացման ռիսկը 4․4-ից մինչև 7.5 անգամ։
• աչքերը հաճախակի տրորելու սովորությունը․ հիվանդության զարգացման ռիսկը բարձրանում է 3 անգամ
• էկզեման․ բարձրացնում է ռիսկը 2 անգամ
• բրոնխիալ ասթման․ հիվանդության զարգացման ռիսկը բարձրանում է 2 անգամ
• ալերգիաները․ բարձրացնում են ռիսկը 1 անգամ
• շաքարային դիաբետը
• եղջերաթաղանթի մեխանիկական վնասվածքները և բորբոքումը
• Ադիսոնի հիվանդությունը
• շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանները (փոշի, օդի աղտոտվածություն);
• հղիությունը
• բնածին քրոմոսոմային անոմալիաները․ հիվանդների փոքրամասնությունն ունի աուտոսոմ դոմինանտ հիվանդության ընտանեկան անամնեզ: Հիվանդության ընտանեկան անամնեզի դեպքում նրա զարգացման ռիսկը մեծանում է 6 անգամ։
Նկարագրված է կերատոկոնուսի զարգացման կապը Դաունի, Տերների, Մարֆանի համախտանիշների, Լեբերի բնածին ամաուրոզի, միտրալ փականի պրոլապսի, կոլագենոզի հետ:
Երկրորդային կերատոկոնուսը, որը նաև հայտնի է որպես հետվիրահատական կերատոէկտազիա, տեսողության լազերային շտկման անբարենպաստ արդյունք է:
Կերատոկոնուսի հիմնական ախտանիշը տեսողության աստիճանական նվազումն է։
Հիվանդության ախտանիշներից են նաև՝
• տեսողական դիսկոմֆորտը
• օբյեկտների պատկերների աղավաղումը
• ցավը, քորը
• լուսավախությունը
• աչքերի արագ հոգնածությունը
• լույսի աղբյուրի շուրջ տեսանելի լուսապսակները
• դիպլոպիան
• գլխացավը։
Կերատոկոնուսի պարագայում ամենակարևոր խնդիրներից է հիվանդության վաղ ախտորոշումը, որն կարող է նպաստել բուժման արդյունավետության բարձրացմանը։ Հիվանդության վաղ փուլերում տեսողությունը կարելի է շտկել ակնոցներով կամ փափուկ կոնտակտային ոսպնյակներով։ Ուշ փուլերում հիվանդները ստիպված են լինում անցնել կոշտ գազաթափանցելի կամ այլ հատուկ կոնտակտային ոսպնյակների։
Բուժման վիրաբուժական մեթոդներն են քրոսսլինկինգը, եղջերաթաղանթում ստրոմալ օղերի փոխպատվաստումը, և եղջերաթաղանթի փոխպատվաստումը /կերատոպլաստիկա/։
Քրոսսլինկինգը իրականացվում է հիվանդության վաղ փուլերում, այն բարձրացնելով երջերաթաղանթի կարծրությունը, դադարեցնում է հիվանդության զարգացումը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված