Ապրիլի 28-ից մինչև մայիսի 2-ը Թեհրանում տեղի է ունենալու միջազգային, խոշորամասշտաբ ցուցադրություն, որը նվիրված է Իրանի արտահանման կարողությունների ընդլայնմանը
Հասարակություն
Ապրիլի 28-ից մինչև մայիսի 2-ը Թեհրանում տեղի է ունենալու միջազգային, խոշորամասշտաբ ցուցադրություն, որը նվիրված է Իրանի Իսլամական Հանրապետության արտահանման կարողությունների ընդլայնմանը: Թվով 7-րդ միջազգային ցուցահանդեսը ներառում է տնտեսության հեռանկարային և գիտարար ուղղությունները, մասնավորապես` քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մեքենաշինությունը, սննդի արդյունաբերությունը, տուրիզմը և այլն: Իրանական կողմի հրավերով ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ հայաստանացի գործարարներ, որոնց համար սա լավ հնարավորություններ է ուսումնասիրելու իրանական տնտեսությունը և համագործակցության հնարավորություններ գտնել: Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն, ինչը կարող է նպաստել տարածաշրջանի ինտեգրմանը, բարեկեցությանը և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:
