Անտեսանելի ճնշում. Թրամփի կրճատումները բախվում են դիմադրության
ԱՄՆ
Ավելի քան երկու տասնյակ աշխատողների միություններ, քաղաքներ և հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ պահանջելով կասեցնել պետական աշխատողների մասշտաբային կրճատումները, հայտնում է Reuters-ը։
Ըստ հայցվորների՝ վարչակազմի նախաձեռնած կրճատումները իրականացվել են առանց Կոնգրեսի համաձայնության՝ խախտելով Սահմանադրության ուժերի բաժանման սկզբունքը։Թրամփը նշել է, որ աշխատատեղերի կրճատման ծրագրով նպատակ ունի նվազեցնել «պետական ապարատի անարդյունավետությունը և վատնումը»։
Դատական գործը ներկայացվել է Կալիֆորնիայի Հյուսիսային դաշնային շրջանի դատարան։ Հայցվորների թվում են Ամերիկայի պետական ծառայողների ֆեդերացիան (AFGE), ինչպես նաև Բալթիմորի, Չիկագոյի և Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանները։
