27 միլիոն ռուբլու կորուստ. Բաթոնի կինը թալանվել է Լոնդոնում
Ժամանց
Ֆորմուլա-1-ի նախկին չեմպիոն Ջենսոն Բաթոնի կինը՝ Բրիթնի Ուարդը, հայտնել է, որ Լոնդոնում իր ճամպրուկը՝ լցված թանկարժեք զարդերով, գողացել են։
Նրա խոսքով՝ զարդերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 27 միլիոն ռուբլի։ Բրիթնին իր դժգոհությունն ու վախը հայտնել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ «Լոնդոնը դարձել է վախեցնող»։ Դեպքի առթիվ ոստիկանությունը սկսել է քննություն։
