Aston Martin-ը սահմանափակում է արտահանումները ԱՄՆ
ԱՄՆ
Բրիտանական շքեղ ավտոարտադրող Aston Martin-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի նոր սակագների ազդեցությունը կբաշխի թե՛ ընկերության, թե՛ հաճախորդների վրա, իսկ արտահանումները դեպի ԱՄՆ ժամանակավորապես կսահմանափակվեն։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարքը նշել է, որ ապրանքանիշը բավարար պահեստային մեքենաներ ունի՝ մինչև հունիսի սկիզբ ապահովելու ԱՄՆ շուկան։ Գների հնարավոր փոփոխությունների մասին որոշում կկայացվի մայիսին։
Առաջին եռամսյակում ընկերությունը զսպել է կորուստները՝ ներկայացնելով կանխատեսվածից փոքր վնաս՝ £79.8 մլն, ինչը վկայում է կայունացման միտումների մասին։ Ամբողջ տարվա ֆինանսական կանխատեսումը պահպանվում է։
Վերլուծաբաններն ընդգծել են, որ Aston Martin-ի՝ ԱՄՆ դիլերների մոտ առկա առատ պաշարները մեծ առավելություն են մրցակիցների համեմատ, հայտնում է Retures-ը։
Aston Martin-ը վերջին տարիներին բախվել է բարձր պարտքերի և ֆինանսական ճգնաժամի, սակայն փորձում է կայուն աճ ապահովել՝ չնայած աշխարհաքաղաքական և սակագնային ճնշումներին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով