NYP-ն պարզել է՝ ինչու է Մասկը բացակայել աշխատավայրից
ԱՄՆ
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը, գործնականում անցել է հեռավար աշխատանքի Սպիտակ տանը: Այս մասին The New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը:
«Ես չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում: Մասկը պարզապես ֆիզիկապես ներկա չէ այնքան հաճախ, որքան նախկինում», - ասել է նա:
Ինչպես նշում է թերթը, «Մասկը պատրաստվում է լքել պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտում իր պաշտոնը մինչև մայիսի վերջ, որից հետո կդառնա Սպիտակ տան ոչ պաշտոնական խորհրդատուն»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում