Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ Առուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ 

Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը՝ անչափահասի նկատմամբ

Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում (2020-2024 թթ․) արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ։ Նախորդ տարի՝ 2024 թվականին արձանագրվել է 43 դեպք։ Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ 85%-ը կանայք են՝ 140 դեպք։ Արձանագրված դեպքերի մեծ մասը՝ 91 դեպք տեղի է ունեցել Երևանում, իսկ մարզերից առավել շատ դեպքեր արձանագրվել են Կոտայքի մարզում՝ 10 դեպք և 9-ական դեպքեր՝ Արմավիրի և Լոռու մարզերում։

Ապրիլը սեռական բռնության դեմ պայքարի և իրազեկման ամիս է։ Այդ շրջանակներում ս․թ․ ապրիլի 29-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը նախաձեռնել էին «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. վաղ կանխարգելում, արդյունավետ պաշտպանություն և պատշաճ ուղղորդում» խորագրով քննարկում և ցուցահանդես։

 Նախաձեռնության նպատակն էր ներկայացնել սեռական բռնության կանխարգելման և արձագանքման ուղղությամբ իրականացվող հիմնական քայլերը՝ իրավական կարգավորումների, ոլորտային գերատեսչությունների կողմից ներդրված մեխանիզմների և կարողությունների զարգացման միջոցառումների մասին։

Ցուցահանդեսը ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված անձանց 21 պատումներ, որոնք պատմում էին բռնությունը, տրավման հաղթահարելու բարդ ճանապարհի մասին։

Քննարկմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կառույցների այլ գործընկերներ։

 «Այսօրվա միջոցառմանը ներկայացված են նաև սեռական բռնության ենթարկված անձանց պատմություններ՝ ցուցահանդեսի, ինչպես նաև տեսանյութերի միջոցով։ Այս կերպ ևս ցանկանում ենք լսելի դարձնել բռնության ենթարկված անձանց ձայնը, որպեսզի այս միջոցով նաև իրենք մասնակիցը դառնան միջոցառմանը և ուղերձներին»,- ողջույնի իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և մատնանշեց այս հիմնախնդրի շուրջ համագործակցելու, ուժերը համատեղելու կարևորությունը,- «Առողջապահության նախարարության հետ այժմ մշակում ենք ուղեցույց, որի նպատակն է օգնել բուժաշխատողներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրել սեռական բռնության ենթարկված անձանց»։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս կարևորեց համակարգված աշխատանքը խնդրի հաղթահարման ուղղությամբ․ «Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։ Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը և հավելել,- «Իրավասու կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ՝ նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ՝ ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների և թիրախավորման զոհ դառնալ»։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»–ի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանն առանձնացրեց երեք հիմնական խնդիրներ, որոնք վերաբերում էին սեռական բռնության կանխարգելման ոլորտում բացերին, դեպքերի վարմանն ու աջակցությանը, ինչպես նաև վիճակագրության և հետազոտությունների բացակայությանը։

«Մենք աշխատել ենք յոթ անչափահաս հղիների հետ, որոնցից հինգը ծննդաբերել են, ունեցել ենք չափահաս շահառու, որը միայն իր ծննդաբերական ցավերի ժամանակ է իմացել, որ հղի է: Այս բոլոր դեպքերով մենք հղիության ընդհատման հնարավորություն չենք ունեցել ժամկետների պատճառով: Պետք է նշեմ, որ միայն մեկ դեպքով է նորածինը մնացել ընտանիքում: Իսկ սրանք միայն մեզ դիմած դեպքերն են, սակայն մենք գիտենք, որ անչափահաս հղիներ մենք ավելի շատ ունենք»,– իր խոսքում նշեց տիկին Աղաբեկյանը` հավելելով, որ կենտրոնն իր գործունեության 18 տարիների ընթացքում 294 անձանց է աջակցել, որոնցից 114–ը անչափահասներ են եղել:

Միջոցառումը իրականացվեց «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը Թափանցիկ զգեստով Դուա Լիպայի նոր լուսանկարները հիացրել են երկրպագուներինԼենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Ո՞ր մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C․ կենսաքիմիկոսը նշել է առաջատարինՀութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Աշնանը իմունիտետը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տվել երեք մթերքՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը Ֆրանսիացի տնտեսագետը բացատրել է՝ ինչու պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանի տնտեսության աճըԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարներըԸնդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըԴոլարն ու եվրոն մի փոքր թանկացել ենԿես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»Կրեմլում կոչ են արել տիեզերքը չվերածել առճակատման հարթակի«Եվրոտրանսի» բաժնետոմսերը երեք օրում էժանացել են գրեթե 30%-ովԳևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումըՌուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը գրեթե երեք անգամ նվազել է․ հայտնի է պատճառըԼայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ Մինչև 2031 թվականը Հայաստանը առնվազն երեք արբանյակ կարձակի․ ՓաշինյանՄիջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալԲրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայում ձերբակալվել է դրոշի վրա թքելու համար Խայտառակություն է այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում․ ՎարդանյանՃապոնիայի վարչապետը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերություններըՈստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձՄելանիա Թրամփը խոսել է Սպիտակ տան պատմական ժառանգությունը պահպանելու կարևորության մասինԽուլ ու համր մի ձևացեք, իշխանությունն ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ է տարածում․ Վահագն ՄելիքյանՏոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհումՊարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համարՆոր աստղադիտակը թույլ կտա տեսնել մինչ այժմ ուղղակի դիտարկման համար անհասանելի սև խոռոչներԴաղստանի վրա հարձակման ժամանակ կիրառվել են FP-1 տեսակի ԱԹՍ-ներԱբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնիԹրամփը պնդում է, որ Կանադան ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ
Ամենադիտված