Ոչ մի սխալ թույլ չեմ տվել․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ պետության ղեկավարի պաշտոնում առաջին 100 օրվա ընթացքում ոչ մի սխալ չի թույլ տվել: Նրա խոսքերն է մեջբերում NewsNation հեռուստաալիքը։
«Սա ամենաբարդ հարցն է, որը կարող է լինել, քանի որ ես իսկապես չեմ հավատում, որ որևէ սխալ եմ թույլ տվել», -ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
«Կարծում եմ, որ հաջորդ տարվա ընթացքում կտեսնեք հսկայական տնտեսական հաղթանակներ, շատ ավելին, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Պատրաստվում ենք միլիոններ ու միլիարդավոր դոլարներ վաստակել, բայց դա ժամանակ է պահանջում», - հավելել Է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)