ԱՄՆ Պետդեպարտամենտը բնութագրել է Ուկրաինայի հետ հանքային պաշարներիի վերաբերյալ համաձայնագիրը
ԱՄՆ
Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը քայլ է զինված հակամարտությունը լուծելու ուղղությամբ։ Այս մասին X հարթակի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ամերիկյան և ուկրաինական իշխանությունները գործարքի են եկել Սպիտակ տան գործող նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության շնորհիվ։
«Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրեցին Վերակառուցման ներդրումային հիմնադրամի համաձայնագիրը, որը կարևոր հանգրվան է մեր համատեղ բարգավաճման գործում և այս պատերազմի ավարտի ուղղությամբ», - ընդգծել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)