Դրսևորել է ոչ պատշաճ վարք․ ՆԳՆ-ն` Արմավիրի ոստիկանների կողմից քաղաքացուն բռնnւթյան ենթարկելու դեպքի մասին
Իրավունք Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն։
Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ