Անգործության մատնված ուժայինների պահվածքը ծնելու է նոր միջադեպեր․ ՀՅԴ
Քաղաքական
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ֆեյսբուքյան գրչառումը․ «ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն խստագույնս դատապարտում է ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ընդունարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և իր մեկ տասնյակից ավելի աշխատակիցների կողմից ՀՀ քաղաքացի Արթուր Չախոյանին ծեծելու փաստը։
Անգործության մատնված կամ միայն ընդդիմադիրներին ճնշող ուժայինների այս պահվածքը ծնում է և ծնելու է նոր միջադեպեր։
Հանրության մեջ արմատավորվում է իշխանության և իշխանավորի անպատժելիության կերպար։ ԱԺ-ում, քաղաքապետարաններում, այժմ արդեն համայնքապետարանում, վաղն արդեն ամենուր ականատեսն ենք լինելու այս երևույթին։
Այսօրվա իշխանավորներից պահանջում ենք դադարեցնել հային, երևանցուն ոչ վայել այս պահվածքը. սա թուրքին հատուկ ոհմակային դրսևորում է։ Այլապես լցվում է ժողովրդի համբերության բաժակը, և հետևանքները լինելու են անկանխատեսելի»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում