ԱՄՆ-ը Ուզբեկստան է արտաքսել ավելի քան 130 միգրանտի
ԱՄՆ
Միացյալ Նահանգները Ուզբեկստան է արտաքսել 131 Կենտրոնական Ասիայից միգրանտի, որոնք անօրինական կերպով գտնվում էին Միացյալ Նահանգներում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ներքին անվտանգության նախարարությանը։
Նշվում է, որ նրանց թվում են Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի բնակիչներ։ Ինչպես պարզաբանել են ամերիկյան իշխանությունները, «Ուզբեկստանն ամբողջությամբ ֆինանսավորել է իր քաղաքացիների արտաքսումը»։
Նրանք հավելել են, որ սա ընդգծում է երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության խորությունը և սահմանում է չափանիշներ ամերիկյան դաշինքների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)