Նոր Նորքի թաղապետին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բռնությունից տուժած Արթուր Չախոյանին էլ իրավապահները մեղադրում են խուլիգանության մեջ:
Քննչական կոմիտեի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ:
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,– հայտնել են ՀՀ ՔԿ–ից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)