ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին դուրս է եկել Թրամփի «անհավանությունից»
ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարողացել է դուրս գալ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի «անհավանությունից», մինչդեռ վերջինիս հարաբերությունները ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ սառել են։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել՝ որպես «ամուսնության խորհրդատուներ» Թրամփի և Զելենսկու միջև։
Առաջընթացը տեսանելի է եղել Վատիկանում կայացած հանդիպմանը, որը և՛ Զելենսկին, և՛ Թրամփը դրական են գնահատել, ասվում է տեքստում։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը մի շարք քննադատական արտահայտություններ է արել Վլադիմիր Պուտինի հասցեին, և Վաշինգտոնը նույնպես ռեսուրսային գործարք է կնքել Կիևի հետ։
«Զելենսկու կառավարությունը հուսով է, որ շահույթ ստանալու համար Թրամփի հզոր ախորժակի վրա խաղալով՝ հանքարդյունաբերության գործարքը նրան նոր հետաքրքրություն կհաղորդի Ուկրաինայի գոյատևման հարցում»,- գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)