Վենսը նշել է՝ երբ կավարտվի պատերազմը Ուկրաինայում
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Վենսը չի հավատում` Ուկրաինայի պատերազմը արագ կավարտվի։ Սա տարբերվում է այն հայտարարություններից, որոնք Դոնալդ Թրամփն արել էր դեռ ընտրություններում հաղթելուց առաջ։ Նրա խոսքերն է մեջբերում BBC-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի նպատակն այժմ այն է, որ օգնի ՌԴ-ին և Ուկրաինային գտնել «փոխզիջումային դիրքորոշում» պատերազմը դադարեցնելու համար:
«Հիմա, երբ յուրաքանչյուր կողմ գիտի մյուսի խաղաղության պայմանները, դա կախված է ռուսներից և ուկրաինացիներից։ Հենց նրանցից է կախված՝ ձեռք կբերվեն արդյոք համաձայնություններ և կդադարեցնեն արդյոք դաժան հակամարտությունը», - ասել է Վենսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)