ԵՄ-ն ձեռնասայլակներով փող է բերում Ուկրաինա և կարող է սնանկացնել նրա տնտեսությունը․ Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ԵՄ-ի ֆինանսական և ռազմական օգնությունն Ուկրաինային կհանգեցնի եվրոպական տնտեսության սնանկացմանը։ Այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոյի եթերում։
Օրբանի խոսքով՝ ԵՄ-ի միջոցները «Ուկրաինա են բերվում ձեռնասայլակներով», և Բրյուսելը նախատեսում է «հսկայական վարկ» վերցնել՝ արագացնելու Կիևի մուտքը միություն մինչև 2030 թվականը:
«Գումարի մեծ մասը կուղղվի արտասահմանյան ընկերություններին, ոչ թե Ուկրաինային: Սա կկործանի Եվրոպան,- ընդգծել է նա:
Վարչապետը նաև նշել է, որ առանց ԱՄՆ աջակցության՝ ԵՄ-ն չի կարողանա ֆինանսավորել Ուկրաինայի ո՛չ բանակը, ո՛չ էլ տնտեսությունը։
«Ուկրաինայի հապճեպ անդամակցությունը վնասակար քաղաքականություն է: Հունգարիայում հանրաքվեն ցույց կտա քաղաքացիների դիրքորոշումը, և մենք դա հաշվի կառնենք Բրյուսելի հետ երկխոսության ժամանակ»,- ասել է Օրբանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)