Թրամփն իր ծննդյան օրը շռնդալից միջոցառում է նախատեսել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է Վաշինգտոնում ԱՄՆ-ի բանակի 250-ամյա հոբելյանի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել, որը տեղի կունենա հունիսի 14-ին, նշվում է, որ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը կդառնա 79 տարեկան: Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն հազարավոր զինվորներ։ Այս մասին գրում Է Associated Press-ը։
Ըստ պարբերականի՝ նախատեսվում է՝ կմասնակցեն ավելի քան 6600 զինծառայողներ, առնվազն 150 միավոր տեխնիկա, 50 ուղղաթիռ, յոթ զինվորական նվագախմբեր և զգալի թվով քաղաքացիական անձինք:
Փաստաթղթերում նշված չէ միջոցառման մոտավոր արժեքը, սակայն, ինչպես գրում է պարբերականը, վերլուծաբանների գնահատականներով, ծախսերը կարող են հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)