ԱՄՆ-ում Թրամփին առաջարկել են պատ կառուցել Ուկրաինայի համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է օգնի Կիևին և անի այնպես, ինչպես արեց Լեհաստանը՝ պատ կառուցի Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ճառագիր, The Washington Post-ի սյունակագիր Մարկ Թիսենը։
Նա ընդգծել է, որ ներկայումս Լեհաստանը պատ է կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ իր ողջ սահմանի երկայնքով։
«Ինչո՞ւ չտարածել այն Ուկրաինայի վրա: Եթե Լեհաստանը կարողանա բարդ խոչընդոտ ստեղծել, որը նախատեսված է ռուսական բանակը կանգնեցնելու համար, ապա մենք, անշուշտ, կարող ենք օգնել Ուկրաինային կառուցել նմանատիպ համակարգ, որը կդառնա ապառազմականացված գոտի», - ասել է Թիսսենը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)