ԱՄՆ-ում կասկածում են, որ Ուկրաինայի ռեսուրսների գործարքը տրիլիոն դոլարի օգուտ կբերի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Ուկրաինայի հետ ռեսուրսների գործարքը կբերի տրիլիոնավոր դոլարների օգուտներ, կարող են չհաստատվել։ Այս մասին գրում է The Washington Post ամերիկյան հրատարակությունը։
Նշվում է, որ և՛ Դոնալդ Թրամփը, և՛ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակայնորեն բարձր են գնահատում հանքային պաշարները, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում։
«Սակայն թեև չորեքշաբթի ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրեցին համաձայնագիր, որը ճանապարհ է հարթում համատեղ ներդրումների համար Ուկրաինայի հանքային հարստության, նավթի, գազի և այլ բնական պաշարների մեջ, այնուհանդերձ, թե ինչ է թաքնված Ուկրաինայի հողի տակ, մնում է անհասկանալի»,- գրում է հրատարակությունը։
Ուկրաինայի Երկրաբանության և ընդերքի պետական ծառայության նախկին ղեկավար Ռոման Օպիմախը, ով մեկնաբանություն է տվել WP-ին, պարզաբանում է, որ Ուկրաինան հարուստ է լիթիումի, գրաֆիտի, ուրանի և տիտանի պաշարներով, սակայն հավաստի տեղեկություն չկա, որ Ուկրաինայում հայտնաբերվել են հազվագյուտ հողային մետաղներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)