ԱՄՆ-ին մեղադրել են չաշխատող F-16-երի ջարդոնները Ուկրաինա տեղափոխելու մեջ
ԱՄՆ
ԱՄՆ-ն Ուկրաինա է տեղափոխում ոչ գործառնական F-16 կործանիչներ, որոնք պահվում են ավիացիոն աղբանոցում։ Դրանք մատակարարվում են՝ որպես պահեստամասեր։ Այս մասին հայտնում է War Zone-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։
Հրատարակությունը նշում է, որ այս կործանիչները հանվել են ԱՄՆ-ում ակտիվ կիրառությունից և պիտանի չեն թռիչքի համար։ Բացակայում են կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են շարժիչները կամ ռադարները։ Այս F-16-ները չեն կարող վերականգնվել գործառնական օգտագործման համար:
Ավելի վաղ անկախ ռազմական վերլուծաբան Դրագո Բոսնիչը հայտարարել էր, որ մինչև 2025 թվականի ապրիլը Ուկրաինան կորցրել է արևմտյան երկրների կողմից մատակարարվող F-16 կործանիչների մեկ երրորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)