Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

2,5 մլն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Քաղաքական

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների օգտին ապօրինի գործողություն կատարելու, ինչպես նաև օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացել են ընդհանուր 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահել իրենց լիազորությունները: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ընթացքում կառուցապատող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետարանի երկու նախկին պաշտոնյաների հետ՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով իրենց օգտին բարենպաստ վարչական ակտերի ընդունմանը նպաստելու համար: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ օժանդակողները քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի տեղակալին և ծառայության պետին կաշառքի գումարը փոխանցելու եղանակով կազմակերպել են հիշյալ գործընթացը: Մասնավորապես՝ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց կողմից կառուցված բազմաբնակարան շենքերի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները չարձանագրելու և ավարտական ակտն ապօրինի ստանալու համար օժանդակողների միջոցով քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձանց տվել են շուրջ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ բազմաբնակարան շենքի էլեկտրականությունն ապահովելու նպատակով շինարարություն սկսելու թույլտվության վերաբերյալ կառուցապատող ընկերության կողմից 3 անգամ ներկայացված հայտերն ապօրինի մերժվել են քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից, որի հետևանքով կառուցապատողը ստիպված դիմել է հակաօրինական գործողությունների, այն է՝ օրենքով հասանելիք շինթույլտվությունը ստանալու նպատակով վերը նշված նախկին պաշտոնյաների միջոցով քաղաքապետարանի ծառայության պետին տվել է խոշոր չափերի կաշառք: Այնուհետև կաշառք ստացած պաշտոնատար անձը միջնորդել է հայտերը նախկինում մերժած վարչության պետին, որպեսզի վերջինս բավարարի կառուցապատող ընկերության կողմից ներկայացված հայտը, որի արդյունքում կառուցապատող ընկերության կողմից 4–րդ անգամ ներկայացված հայտի վերաբերյալ տրվել է գրավոր համաձայնություն։

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց կառուցապատողից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է ներկայացվել 12 անձի, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյաներին և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին: Նրանցից չորսի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված