Թրամփը ցանկանում է կրճատել ԿՀՎ-ն և ԱՄՆ մյուս հետախուզական գործակալությունները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է լայնածավալ կրճատումներ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) և այլ հետախուզական գործակալություններում, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի վարչակազմը մտադիր է աշխատանքից ազատել ԿՀՎ 22 000 աշխատակիցներից առնվազն 1200-ին։ Թերթը պարզաբանում է, որ ԿՀՎ աշխատակիցների ճշգրիտ թիվը գաղտնի է պահվում և ներկայացնում է բաց տվյալների վրա հիմնված գնահատական։
Ակնկալվում է, որ կրճատումները տեղի կունենան աստիճանաբար՝ մի քանի տարիների ընթացքում, այլ ոչ թե միանգամից՝ ի տարբերություն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցների վերջերս տեղի ունեցած զանգվածային կրճատումների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)