Թրամփը փորձել է իրեն Հռոմի պապի կերպարում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իր լուսանկարը Հռոմի պապի կերպարում։ Պետության ղեկավարը լուսանկարը հրապարակել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Լուսանկարը, որը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է նեյրոնային ցանցերի միջոցով, պատկերում է Թրամփին՝ նստած ոսկեզօծ աթոռին՝ Հռոմի պապի զգեստով։
Թրամփը լուսանկարի տակ որևէ մակագրություն չի թողել։
Ապրիլի վերջին Թրամփը կատակով ասաց, որ պատրաստ է դառնալ նոր Հռոմի պապը։ Թրամփը հավելել է, որ ինքը որևէ նախապատվություն չունի Հռոմի պապի պաշտոնի թեկնածուների նկատմամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ