Ինչ տեսք ունի Փաշինյանին անվստահութան գործընթաց չնախաձեռնելու ժամանակագրությունը. Էդգար Ղազարյան
Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց չնախաձեռնելու ժամանակագրությունն այս պահին ունի այս տեսքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«• «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակային կերպով, առանց ընթերցելու պատռել է իրեն հասցեագրված, մեր կողմից ուղարկված գրությունը։
• «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը գրավոր պատասխանել է մեր գրությանը՝ նշելով, որ չի պատրաստվում նախաձեռնել նման գործընթաց։
• «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորների անունից տարածվել է հայտարարություն, որտեղ նշված են այդ գործընթացն իրենց կողմից չնախաձեռնելու, իսկ այլոց նախաձեռնության դեպքում իրենց միանալու անհասկանալի նախապայմաններ։
• «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, մի շարք պատգամավորներ, հանդես են եկել հարցազրույցներով, որոնցից պարզ է դառնում, որ դեռևս որևէ պատգամավոր առայժմ չի պատրաստվում նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց։
2025 թվականի մայիսի 3-ի, ժամը 08։00-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել ՀՀ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների անվերապահ և ամբողջական վստահությունը։
Սա չի փոխում պայքարի մեր տրամադրությունը։ Ես առավել քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է անվստահության միջոցով, որովհետև, իմ խորին համոզմամբ դա հայ ժողովրդի ցանկություն է»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)