Որ եվրոպական երկրի հետ է Թրամփը չեղարկել առանց վիզայի ռեժիմը
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները չեղյալ են հայտարարել Ռումինիայի հետ առանց վիզայի ռեժիմը, որը սահմանել էր ամերիկյան նախկին վարչակազմը՝ երկրի նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը։
«Ռումինիան ցուցակում ընդգրկվել է 2025 թվականի հունվարի 9-ին, սակայն այդ որոշումը չի իրականացվել մինչև դրա չեղարկումը՝ 2025 թվականի մայիսի 2-ը», - նշել են գերատեսչությունում:
Նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեին մոտավորապես մարտի 31-ին, սակայն ներքին անվտանգության նախարարությունը դադարեցրել է ծրագրի իրականացումը՝ ստուգում անցկացնելու համար։ Ինչի արդյունքներով որոշում է կայացվել այն չեղյալ հայտարարելու մասին՝ սահմանային և ներգաղթի անվտանգությունն ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել