ԱՄՆ-ի խնդիրները ավելի կարևոր են, քան Ուկրաինան․ Ռուբիո
ԱՄՆ
ԱՄՆ-ն ավելի կարևոր խնդիրներ է լուծում, քան Ուկրաինայի հակամարտությունը․ մասնավորապես, դա Չինաստանի հետ կապված իրավիճակն է։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Գալիս է մի պահ, երբ նախագահ Թրամփը պետք է որոշի, թե մեր կառավարությունը որքան ժամանակ է հատկացնելու այս հակամարտությանը, երբ մենք ունենք ավելի կարևոր խնդիրներ ամբողջ աշխարհում», - ասել է նա:
Ռուբիոն ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտությունը շարունակում է կարևոր մնալ, սակայն երկարաժամկետ հեռանկարում։ Նրա կարծիքով, ապագա աշխարհի համար ավելի կարևոր է Չինաստանի հետ կապված իրավիճակը: «Ակնհայտ է, որ Իրանի միջուկային հավակնությունները և այն ամենը, ինչ մեզ մոտ տեղի է ունենում, նույնպես կարևոր են», - հավելել Է պետքարտուղարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ