Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ Գեղամյան
Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով, առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին: Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում:
Սա հիշեք, որ առաջիկայում, երբ կապիտուլյանտները քարոզեն առանց բանակ խաղաղություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններ և «Կիրանցի ինքնիշխան պատ», այս օրինակն էլ բերեք»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)