Թրամփը գնահատել է ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի հետևանքները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել ամերիկյան տնտեսության հնարավոր կարճաժամկետ ռեցեսիան հաղթահարելու կարողության նկատմամբ՝ ասելով, որ երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ լավ կլինի։ Այս մասին պետության ղեկավարը խոսել է NBC News-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, ամեն ինչ կարող է պատահել, բայց ես հավատում եմ, որ մենք կունենանք այս երկրի պատմության մեջ ամենաուժեղ տնտեսությունը», - պատասխանել է Թրամփը՝ ի պատասխան անկման հեռանկարների վերաբերյալ հարցին։
Նա տնտեսության ներկայիս վիճակը բնութագրել է՝ որպես «անցումային շրջան»՝ ընդգծելով լավատեսական հեռանկարը և ցանկացած դժվարություն հաջողությամբ հաղթահարելու վստահությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ