ԱՄՆ-ն Ուկրաինայի զինվորականներին կսովորեցնի F-16 կործանիչներ շահագործել
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է 310,5 միլիոն դոլարի պայմանագիր՝ Ուկրաինային F-16 կործանիչների շահագործման ուսուցման ծառայություններ մատուցելու համար, հաղորդում է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը։
«Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը հնարավոր արտասահմանյան ռազմական վաճառքը՝ F-16 ինքնաթիռների և դրանց հետ կապված սարքավորումների ուսուցման և սպասարկման ծառայությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պայմանագիրը ներառում է ինքնաթիռների փոփոխման և արդիականացման, անձնակազմի վերապատրաստման, պահեստամասերի և սպառվող նյութերի գնման, ինչպես նաև գետնային սարքավորումների ծառայություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)