Կալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա (տեսանյութ)
ԱյլԿալիֆորնիա նահանգի Սիմի Վելի քաղաքի Վուդ Ռանչ շրջանում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վնասվել է երկու տուն, ինչպես նաև հրդեհ է բռնկվել։
Ըստ Դաշնային ավիացիոն վարչության՝ ինքնաթիռի միակ ուղևորը դեռևս անհայտ օդաչուն է եղել։ Դեպքի վայր է ուղարկվել մոտ 40 հրշեջ։ Հաղորդվում է, որ տների ներսում տուժածներ չկան։
Օդանավը թռիչք է կատարել Լանկաստերի Ուիլյամ Ջեյ Ֆոքս օդանավակայանից և ուղևորվել է դեպի Կամարիլլո օդանավակայան, հայտնել է Դաշնային ավիացիոն վարչությունը:
