Թուրքիան հրաժարվել է իր օդային տարածքը տրամադրել Նեթանյահուի ինքնաթիռին՝ Ադրբեջան այցի համար
Արտակարգ Պատահար
Թուրքիան իր օդային տարածքը չի տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին՝ Ադրբեջան թռիչք կատարելու համար, լրագրողներին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։ Այս մասին հաղորդում է Haberturk-ը։
«Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մենք սրա վերաբերյալ որևէ հարցում չենք ստացել», - դիվանագետի խոսքերն է մեջբերում պորտալը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը X (Twitter) սոցիալական ցանցում պարզաբանում է տարածել, որ Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռչել երկրի տարածքով։
«Խոսք չի կարող լինել մայիսի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)