Չպետք է տրվեի սադրանքին․ Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց (տեսանյութ)
Քաղաքական«Չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն»,– այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն՝ անդրադառնալով օրերս Նոր Նորքի թաղապետարանում հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուն։
«Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար և Ձեզնից, պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)