Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին նախատեսված է կառուցել 17 կամուրջ
Հասարակություն
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ կառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի հիմքերից մեկը, ըստ նախագծի, համընկել և կառուցվում է գործող Մ-2 ճանապարհի վրա։ Կապալառու կազմակերպությունը մինչ տրանսպորտային հանգույցի շինարարության մեկնարկը կառուցել է Մ-2 ճանապարհի նշված հատվածը շրջանցող ճանապարհահատված՝ տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունն ապահովելու համար։
Նշվում է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)