ԱՄՆ տնտեսությունը կրճատվել է 0,3%-ով
ԱՄՆ
ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքը 2025 թվականի առաջին եռամսյակում երեք տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 0,3%-ով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով երկրի Առևտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոյի նախնական գնահատականները։
Այս ցուցանիշը մասամբ բացատրվում է սպառողական ծախսերի աճի տեմպերի դանդաղմամբ, նշել է հրատարակությունը։ Բայց ամերիկյան տնտեսության իրական անկման հիմնական պատճառներից մեկը ներմուծման աճն է. հունվար-մարտ ամիսներին ապրանքների մատակարարումները Միացյալ Նահանգներ տարեկան կտրվածքով աճել են 50,9%-ով։ Պարբերականը պարզաբանել է, որ ընկերությունները ակտիվորեն մեծացնում են իրենց ներմուծվող ապրանքների գնումները՝ ակնկալելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի իրականացումը:
Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ի տնտեսությունը երկրորդ եռամսյակում կվերականգնվի ներմուծման աճի դանդաղման պատճառով, սակայն ռեցեսիայի հավանականությունը պահպանվում է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)