ԱՄՆ-ում ցանկանում են արգելել Իսրայելի բոյկոտը
ԱՄՆ
Ամերիկացի կոնգրեսականներ Մայք Լոուլերը և Ջոշ Գոթհայմերը օրինագիծ են պատրաստել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում Իսրայելի բոյկոտի կոչերին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Newsweek-ը։
«Կոնգրեսականների խոսքով՝ օրինագիծը «ուղղված է իր էությամբ վնասակար և հակաիսրայելական» բոյկոտի կոչերի դեմ, ինչպես նաև «ընդլայնում է օտար պետությունների նախաձեռնած բոյկոտներից պաշտպանության արդեն գոյություն ունեցող միջոցները», - ասված է նյութում:
Օրինագծով նախատեսված Իսրայելի բոյկոտի կոչերին աջակցելու պատասխանատվությունը ներառում է մինչև 1 միլիոն դոլարի չափով վարչական և քրեական տուգանքներ, ինչպես նաև մինչև 20 տարվա ազատազրկում: Սակայն, ինչպես պնդում են, նախաձեռնությունն արդեն բախվել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների քննադատությանը, որոնք մատնանշում են դրա հակասությունը խոսքի ազատության իրավունքին, որն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 1-ին փոփոխությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)