Եվրոպայում հայտարարել են՝ Ղրիմի կարգավիճակի հարցն արդեն լուծված է
Աշխարհ
Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ Ղրիմի կարգավիճակի հարցն արդեն որոշված է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։
«Բազմաթիվ իրական քաղաքական գործիչներ կարծում են, որ հետդարձի ճանապարհ չկա տարածքների հարցում»,- ընդգծել է նա։
Մայիսի 4-ին ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտնել է, որ Ղրիմի կարգավիճակի հարցը մնում է առանցքային կետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։
Իր հերթին Ղրիմում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտեմ Բերեզովսկին նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվում է ճանաչել Ղրիմի ռուսական կարգավիճակը՝ ելնելով իր սեփական առևտրային շահերից։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)