ՀՀ էկոնոմիկայի նախարարին է ներկայացվել «Սյունիք․ Հարավային Կովկասի տնտեսական հաբ» ծրագիրը
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Սյունիք․ Հարավային Կովկասի տնտեսական հաբ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Սյունիքի մարզը որպես տարածաշրջանային տնտեսական հանգույց՝ խթանելով մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Ծրագրով նախատեսվում են տարբեր ձևաչափով միջոցառումների, այդ թվում՝ երկկողմ մասնագիտական համաժողովների ու գործարար այցելությունների կազմակերպում և ներդրումային փաթեթների ներկայացում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ծրագրի շրջանակում նախատեսվող քայլերի, ինչպես նաև ծրագրի իրականացման նպատակով պետության կողմից հնարավոր աջակցությանը վերաբերող հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ