2025-ի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա համեմատ ապահովվել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ
Հասարակություն
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով:
Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 90.5 մլրդ դրամով կամ 12.7 %-ով:
Իսկ մաքսային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 146.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.5 մլրդ դրամով կամ 25.3 %-ով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)