Հայտնի հյուրանոցի բակում մեքենա են հրկիզել. կան կասկածներ, որ դրանով հանցագործություն է կատարվել
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 5-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհից։
Քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են, թե ում է պատկանում նշված ավտոմեքենան, քանի որ համարանիշներ չեն եղել։
Աղբյուրի տեղեկություններով, վառվող ավտոմեքենան հայտնաբերվել է հյուրանոցային համալիրի տարածքում ու արդեն ոստիկանություն է հրավիրվել հյուրանոցի սեփականատերը։
Կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով կատարվել է հանցագործություն ու հետքերը թաքցնելու համար են այն հրկիզել։ Այդ վարկածը նույնպես ոստիկանները պարզում են։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ