Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Իրավունք
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որն իրականացվել է հրկիզմամբ ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 04:00-ի սանմաններում, հրկիզել են Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)